ԵԱՀԿ նախագահը հորդորել է շարունակել Ղարաբաղի հարցով բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում
Աշխարհ

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում`իրավիճակի լիարժեք կարգավորման համար: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, վարչապետ, Ալբանիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստը:
«Ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը եկել է: Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գտնվող նախաձեռնություններին՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար: Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է ԵԱՀԿ նախագահը: