close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտպանության նախարարությունը և մյուս գերատեսչությունները տեղյակ չեն անհետ կորածներից քանիսն են իրականում գերի, քանիսը մինչ օրս թաքստոցներում են և քանիսն են զոհված. Արմեն Մինասյան

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 00:01
 Պաշտպանության նախարարությունը և մյուս գերատեսչությունները տեղյակ չեն անհետ կորածներից քանիսն են իրականում գերի, քանիսը մինչ օրս թաքստոցներում են և քանիսն են զոհված. Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, քանի որ Պուտինը գովաց Նիկոլին ու ասեց, որ տղամարդկային որոշումներ ա կայացրել, ի՞նչ եք կարծում՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ռիսկ կանի՞ հրապարակել պատերազմում մարդկային կորուստների վիճակագրությունը։

Ինչի՞ եմ սա հարցնում։ Կարծում եմ՝

1. Պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներն ակնհայտորեն իրականությունից հեռու են։

2. Պաշտպանության նախարարությունը հաստատ տեղյակ չէ վիրավորներից քանիսն են կյանքից հեռացել արդեն հոսպիտալացումից հետո (այս մասին ոչ ոք մեզ բան չի ասում)։

3. Պաշտպանության նախարարությունը և մյուս գերատեսչությունները տեղյակ չեն անհետ կորածներից քանիսն են իրականում գերի, քանիսը մինչ օրս թաքստոցներում են և քանիսն են զոհված։

4. Պաշտպանության նախարարությունը լիարժեք տեղյակ չէ կամավորների շրջանում կորուստներից։

5. Պաշտպանության նախարարությունը լիարժեք տեղյակ չէ քաղաքացիական կորուստների ծավալներից։

Եթե մեզանում մարդկային կյանքն արժեք է, ու մենք մեր ձեռքբերումներն ու կորուստները գնահատում ենք մարդու և նրա կյանքի նկատմամբ հարգանքով, եկեք հորդորենք՝ թող մեր պետությունը գոնե էս մի հարցում ազնիվ լինի։

Հակառակ դեպքում ես հակված եմ լինելու մտածել, որ պատերազմը կագնեցնել-չկանգնեցնելու մոտիվը մարդկանց կյանքը փրկելը չէր»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica