close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2019-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը եղել է 26.4% կամ աղքատ է ամեն 4-րդ մարդը, ծայրահեղ աղքատ է 40 000 մարդ․ զեկույց

Տնտեսական

2 Դեկտեմբերի 2020, 18:06
 2019-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը եղել է 26.4% կամ աղքատ է ամեն 4-րդ մարդը, ծայրահեղ աղքատ է 40 000 մարդ․ զեկույց

Աղքատության մակարդակը Հայաստանում 2019-ին կազմել է 26.4%-ը: Վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ բնակչության թիվը 2 մլն 924 հազար 816 է, այսինքն՝ աղքատ է համարվում 772 հազար 151 մարդ կամ գրեթե ամեն 4-րդ մարդը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2020» զեկույցից:

Աղքատ են համարվում այն տնային տնտեսությունները, որոնց սպառումը գտնվում է աղքատության գծից ներքեւ: Մասնավորապես, ՀՀ-ում տնային տնտեսությունների բարեկեցության մակարդակը որոշվում է մեկ չափահաս անձի հաշվով` ընդհանուր ամսական սպառման արժեքով:

2019-ից սկսած ՀՀ-ում հաշվարկվում է աղքատության չորս տարբեր գիծ՝ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծ, աղքատության ստորին գիծ, աղքատության վերին գիծ, աղքատության միջին գիծ, որն աղքատության ստորին եւ վերին գծերի միջինն է: Ելնելով աղքատության միջին գծից` աղքատության մակարդակը 2019-ին կազմել է բնակչության 26.4%-ը:

2019-ին աղքատության վերին, ստորին եւ ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաեւ աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (49.4 ԱՄՆ դոլար) եւ 44 048 դրամ (91.7 ԱՄՆ դոլար):

Ըստ վերլուծության՝ ծայրահեղ աղքատ են համարվում ՀՀ բնակչության 1.4 %-ը կամ 40 հազար 947 մարդ: Այսինքն՝ այս խմբի մարդկանց մեկ ամսվա սպառումը չի գերազանցել 23 763 դրամը:

2018թ. արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշը, ըստ ՎԿ-ի՝ համեմատելի չեն նախորդ տարվա ցուցանիշների հետ, քանի որ զեկույցում ներկայացված է 2019 թվականի Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) տվյալների հիման վրա Հայաստանում աղքատության գնահատման նոր մեթոդաբանությունը։

2019 թվականի ՏՏԿԱՀ-ի տվյալների հիման վրա հաշվարկված աղքատության մակարդակների ցուցանիշները տարբերվում են 2009 թվականից ի վեր հաշվարկված համապատասխան ցուցանիշներից երեք առումով: Առաջինը՝ սպառման ագրեգացված ցուցանիշը հաշվարկվել է ՏՏԿԱՀ-ի վերանայված հարցաթերթի տվյալների հիման վրա, երկրորդ՝ ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ` պլանշետի միջոցով, եւ երրորդ՝ փոփոխվել են աղքատության գծերի հաշվարկման հիմքերը։

2019 թ. աղքատության հիմնական ցուցանիշների ինֆոգրաֆիկան՝ ստորեւ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica