Նոյեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա
Հասարակություն

2020 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա՝ 107 տղա եւ 90 աղջիկ. այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից։
108 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 34-ը՝ Գավառի, 24-ը՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 23-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2019 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 211 երեխա՝ 110 տղա, 101 աղջիկ։