close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իջեւանցիները փակել են միջպետական ճանապարհը. պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2020, 14:15
 Իջեւանցիները փակել են միջպետական ճանապարհը. պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Իջեւանի քաղաքացիները փակել էին միջպետական ճանապարհը: ՀՅԴ Տավուշի մարզային կառույցի անդամ, Իջեւանի բնակիչ Քաջիկ Մարդանյանը, որը նույնպես բողոքի ակցիայի մասնակիցներից է, Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ քաղաքացիների դժգոհության առիթը Հայաստանում ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակն է:

«Այս կերպ իջեւանցիներն արտահայտում են իրենց վրդովմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ինքնաբուխ հավաք էր, որը տեւեց մոտ կես ժամ: Ոստիկանությունն անմիջապես բերման ենթարկեց մի քանի քաղաքացու՝ թույլ չտալով բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Քաշելով տանում են, ասում՝ ճանապարհը բացեք»,- պատմեց Մարդանյանը:

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Իջեւանի քաղաքային իշխանությունը, ինչպե՞ս է արձագանքում քաղաքացիների ընդվզումներին, նա պատասխանեց՝ ղեկավարությունը չկա, քաղաքապետարանը պարալիզացված է: «Ինձ թվում է՝ փախել են, չենք տեսնում նրանց, քաղաքապետարանում պարալիզացված վիճակ է»,- ասաց Մարդանյանը:

Նա նաեւ նշեց, որ թեեւ Իջեւանում հրապարակային, պարբերական բողոքի ակցիաներ չկան, բայց քաղաքացիների շրջանում նույն տրամադրությունն է: «Փաշինյանի հրաժարականի պահանջը կա, այդ տրամադրություններն առկա են բոլորի մոտ: Նմանատիպ ակցիաների ամենքը չեն մասնակցում, բայց բոլորին ճանաչում ենք, գիտենք, թե ինչ են մտածում երկրի ներքաղաքական վիճակի մասին: Մոտենում են, հարցնում, կիսվում: Դուրս չեն գալիս, չեն ընդվզում, բայց համախոհ են, համակարծիք են»,- հավելեց Մարդանյանը:

Միջպետական ճանապարհը թեեւ այս պահին բաց է, բայց ոստիկանությունը շարունակում է հսկել տարածքը:

Նշենք, որ բերման ենթարվածների թվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության Իջևանից նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։

Մխիթարյանն այսօր չի խաղա
23 Հունվարի 2021, 16:15 Մխիթարյանն այսօր չի խաղա
ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica