Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 25 345 նոր դեպք
Առողջապահություն

Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի 25 345 դեպք։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։
Վերջին 24 ժամում մահացել է 589 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 26 882 մարդ:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 մլն 347 հազար 401 դեպք, մահացել է 41 053 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1 մլն 830 հազար 349 է։