ՀՀ իշխանությունները ստիպված էին շատ բարդ որոշումներ կայացնել. Պուտին
Քաղաքական

Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ, սակայն ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով. «Դրանք ցավոտ էին ու վարչապետի կողմից քաջություն էին պահանջում»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ի 10-ի լույս գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնագիր էր ստորագրել, ըստ որի՝ դադարեցվել է պատերազմը, և Արցախի մեծ մասն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ։