Նոյեմբերի 10-ը Ադրբեջանում կնշվի որպես «hաղթանակի օր»
Տարածաշրջան

Չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հաղթանակի օրվա սահմանման մասին, որը նշվելու է ամեն տարի նոյեմբերի 10-ին`Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի օրը:
«Ամեն տարի Ադրբեջանի Հանրապետությունում հանդիսավորությամբ նշել նոյեմբերի 10-ը՝ որպես Հաղթանակի օր»,- ասվում է պետության ղեկավարի կայքում հրապարակված փաստաթղթում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՌԴ, ՀՀ և ԱՀ նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել, որով թշնամուն անցան Արցախի՝ նրա կողմից օկուպացված հողերը, ինչպես նաև ՀՀ ղեկավարության անհետևողական քաղաքականության և ապիկար դիվանագիտության պատճառով թշնամուն հանձնվեցին Քարվաճառի, Ակնայի (Աղդամ) և Քաշաթաղի շրջանները՝ առանց որևէ կրակոցի։