close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում. Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2020, 16:09
 Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում. Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին

ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանի փողոցներում բողոքի ակցիա իրականացրածների մի մասը պարտադիր ժամկետային ծառայություն չի անցել, պատերազմին էլ չի մասնակցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ 

«ԱԱԾ հատուկ մեկ անգամ կրկին հիշեցնեմ Արցախի նախագահի խոսքերը, որոնք այդպես էլ չհերքեցիք, որ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանումը փախել է ռազմադաշտից, չի համաձայնվել առաջնագիծ մեկնել։

Արցախի նախագահի հայտարարությունից հետո կամ դա պետք է հերքեիք կամ համազգեստ, ուսադիր հանեիք ու գետինը մտնեիք։

Դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառույց ե՞ք, թե՞ Նիկոլի անձնական քմահաճույքները ապահովող խմբակ։

Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում։

Հասկացեք, Նիկոլ Փաշինյանը իրավիճակը հասցրել է մի կետի, երբ մեր Արցախի շուրջ 80%-ն արդեն թշնամու վերահսկողության տակ է, Հայաստանի սահմանները խիստ խոցելի, մի քանի հազար հայ մարդ է զոհվել, շատերը հաշմանդամ դարձել, մեծ թվով մարդկանց ճակատագիր հայտնի չէ՝ գերեվարվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում մնացած մարմիններ։

Իսկ դուք, ինչո՞վ եք զբաղված, Նիկոլի կլոունադան ե՞ք ապահովում, դուք ամոթի, արժանապատվության մասին լրիվ մոռացել ե՞ք։

Մի արեք, հետ կանգնեք ձեզ, ձեր կառույցին ոչ հարիր պահվածքից և վերջապես զբաղվեք նրանով ինչով պետք է զբաղվեք»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica