close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեղծված իրավիճակից ելքերի և անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզի մասին խորհրդարանական լսումներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև դեկտեմբերի 5-ը

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2020, 13:46
 Ստեղծված իրավիճակից ելքերի և անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզի մասին խորհրդարանական լսումներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև դեկտեմբերի 5-ը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացնում է, որ լսումներին մասնակցելու և ելույթի համար կարող եք գրանցվել մինչև դեկտեմբերի 05-ը ներառյալ.

«ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։

Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 07-ին, առավոտյան 11։00, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում՝ հետևյալ ընթացակարգով և օրակարգով՝

- Հիմնական զեկույց՝ մինչև 15 րոպե.

- Հարցեր հիմնական զեկուցողին՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե.

- Պատասխաններ՝ յուրաքանչյուրը մինչև 2 րոպե.

- ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 5 րոպե.

- Լսումներին գրանցված անձանց ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 3 րոպե.

- Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև 15 րոպե:

Լսումներին մասնակցելու և ելույթներ ունենալու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 05-ը ներառյալ գրանցվել [email protected] էլ․ հասցեին նամակ գրելով կամ զանգահարելով 011 513 423 հեռախոսահամարով՝ հատուկ նշելով նաև ելույթ ունենալու ցանկության մասին»:

Ներկայացված նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica