Սփյուռքահայերը էլփոստով Փաշինյանի հրաժարականը պահանջող արշավ են սկսել
Քաղաքական

Սփյուռքահայերի անձնական նախաձեռնությամբ մեկնարկել է էլեկտրոնային փոստով արշավ`վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ավելի քան հազար նամակ է արդեն ուղարկվել Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի բոլոր պատգամավորներին: Նամակում մասնավորապես ասվում է. «Դուք դեռ հնարավորություն ունեք ապրելու և գործելու ապագայի հզոր և հաղթած Հայաստանում, մի մսխեք ձեր վերջին հնարավորությունները։ Քայլ արե՛ք, միացե՛ք Հայրենիքի ապագայով մտահոգ ժողովրդի պահանջին և պահանջե՛ք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:
Նրանք, ովքեր կցանկանան միանալ սփյուռքահայերի արշավին, կարող են դա անել՝ սեղմելով ստորև նշված հղումը (հասանելի է միայն բջջային սարքով)՝ «Իմ քայլը» դաշինքի բոլոր պատգամավորներին ավտոմատ էլեկտրոնային նամակ ուղարկելու համար: