Ֆրանսիայում հայ–թուրքական բախման համար 2 թուրքի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Աշխարհ

Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հոկտեմբերի վերջին հայերի կողմից, որպես բողոքի ակցիա, ֆրանսիական A7 ավտոմայրուղին փակելուց հետո թուրք սադրիչների հրահրած բախումների համար թուրքական արմատներով երկու քաղաքացու նկատմամբ մեղադրանք է առաջադրել։
Ըստ Euronews–ի թուրքական ծառայության՝ ձերբակալված են 45 և 21 տարեկան թուրքեր՝ Արդեշի շրջանից։ Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը երեք խաղաղ ցուցարարի մուրճով հարվածողներից է։