close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա բացահայտ զրպարտություն է. Բագրատ Եսայանը՝ ԱԱԾ հայտարարության մասին

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2020, 11:07
 Սա բացահայտ զրպարտություն է. Բագրատ Եսայանը՝ ԱԱԾ հայտարարության մասին

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է. 

«Ստախոս տականքի Ազգային Անվտանգության Ծառայությունը ԱԱԾ-ն հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ազգային ժողով շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅԴաշնակցության անդամ լինելու հանգամանքը։ Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում մասնավորապես ՀՅԴ հետ։
Հայտարարում եմ, որ սա բացահայտ զրպարտություն է։ Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելիւ համար, որևէ մեղաերանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել։
 
Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում»։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ զանգվածային անկարգությունների 18 մասնակից կալանավորվել է, իսկ 250-ից ավելի անձանց ինքնությունները պարզվել են։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica