Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցներից մեկի տարածքը
Արցախ

Անցյալ օրվա ընթացքում ավարտվել է Ստեփանակերտի թիվ 10 հանրակրթական դպրոցի տարածքի հետազոտությունը, պայթուցիկ առարկաների որոնումն ու մաքրումը։ Այս մասին է տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է՝ հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները պայթուցիկ նյութերի ստուգում են անցկացրել դպրոցում ու հարակից տարածքում: Բացի այդ՝ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները ապահովել են էլեկտրամատակարարման, ջեռուցման վերականգնման ու անհրաժեշտ դպրոցական գույքի և նյութական միջոցների անվտանգ առաքման աշխատանքները:
Շուտով, ռուս խաղաղապահների աջակցությամբ, նախատեսվում է բացել այլ ուսումնական հաստատություններ:
Այս պահին, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տեղանք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 շենք ու սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել 1077 պայթուցիկ առարկաներ։