close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա զուտ ներքաղաքական պայքար չէ, սա պայքար է հայրենիքի փլուզումը թույլ չտալու համար. Աբրահամյանը՝ դաշնակցական կամավորների մասին

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2020, 10:13
 Սա զուտ ներքաղաքական պայքար չէ, սա պայքար է հայրենիքի փլուզումը թույլ չտալու համար. Աբրահամյանը՝ դաշնակցական կամավորների մասին
Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Ակցիայի մասնակից դաշնակցականներից քչերին գիտեմ, բայց շատ լավ գիտեմ, թե ինչպես է դաշնակցական կամավորական ջոկատը ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսի հատվածում, բառիս բուն իմաստով, կյանքի գնով պահել մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցողը բարձունքները։
 
Դաշնակցության ու այդ ուղղությամբ տեղակայված մյուս ջոկատների, կանոնավոր զորքերի գրագետ և անձնազոհ տղաների շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել Ադրբեջանի մեծ թափ հավաքող հարձակումը հյուսիս, հյուսիս-արևելյան ճակատում ու թույլ չտալ ներթափանցել Մարտակերտի շրջանի խորքը՝ Սարսանգի ջրամբարի և Մաղավուզով Մարտակերտ քաղաքի ուղղությամբ։
 
Ներողություն եմ խնդրում այս ճակատում ներգրավված մյուս ջոկատներին անվանական չնշելու համար։
 
Այսօր էլ այդ տղաներն իրենց բաժին պայքարը մղում են Երևանում, որովհետև սա զուտ ներքաղաքական պայքար չէ, սա պայքար է հայրենիքի փլուզումը, պետականության անկումը թույլ չտալու համար։
 
Իշխանության անհաշվենկատ քայլերի արդյունքում համակարգն ամբողջությամբ կազմաքանդվելու է և իր փլատակների տակ թողնելու բոլոր նրանց, ովքեր անհույս ճիգեր են գործադրում այս իշխանության քաղաքական կյանքը փրկելու հանար»։
 
Սպանել ստրուկին
28 Հունվարի 2021, 12:28 Սպանել ստրուկին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica