close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլի դահիճները՝ «Դավաճան Նիկոլ» ակցիաների ժամանակ․ «Դեժավյու»

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2020, 21:38
 Նիկոլի դահիճները՝ «Դավաճան Նիկոլ» ակցիաների ժամանակ․ «Դեժավյու»

Դեժավյու տելեգրամյան էջը հայտնում է․ «Նիկոլի Փաշինյանի առանձնակի դաժան և ծառայամիտ սպասարկուներից՝ Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի ծառայության գծով տեղակալ Խուդինյանն է: Մականունը՝ Ադիկ:

Նա ՀՀ ճանապարային ոստիկանության պետ Կարապետյան Եգորի սանիկն է: Դեռ 2017-ի վերջերին Եգոր Կարապետյանը 50 000$ պարտքով գումար է տվել Ադիկին և դարձրել նրան ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի՝ կարմիր բերետների պետ մինչև 2020-ի վերջ:

Կարմիր բերտների պետ լինելու ժամանակ Խուդինյան Ադիկը անօրինական անվտանգության ծառայություն է մատուցել Mozart Karaoke Yerevan, SINDY strip club, Acapella Karaoke Club, Prince Night Club, Cavalli Night Club, Moscow Club, BELLUCCI KARAOKE CLUB, Paparazzi Club և ևս մի քանի գիշերային ակումբների համար, որի դիմաց ընդհանուր առմամբ ստացել է ամսական մոտ 5 մլն դրամ, որից 1.5 մլն դրամն անձամբ իր համար: Սրա վերաբերյալ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, սակայն հեղափոխությունից հետո գործը կարճել են:

Ըստ շրջանառվող տեղեկության՝ Խուդինյան Ադիկին խոստացել են ծառայության գծով փոխոստիկանապետի պաշտոնը, ինչի համար էլ նա, ըստ էության, այսպես էնտուզիազմով ջարդում է սովորական մարդկանց։ Մեկ այլ տեղեկություն ևս, Ադիկը 2018-ից ի վեր հասցրել է, գնել 2 բնակարան: Համակարգում գրեթե բոլորին է հայտնի, որ Ադիկին է հասնում նաև ծառայության մեքենանների համար նախատեսված բենզինի չեկերի հիմնական մասը:

Խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներին դաժան ծեծի ենթարկող ոստիկանության «դահիճների» մասին բացահայտումները կշարունակվեն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica