close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերման է ենթարկվել 35 անձ. Ոստիկանություն

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2020, 19:29
 Բերման է ենթարկվել 35 անձ. Ոստիկանություն

Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող դաշնակցականների նախաձեռնած ակցիայի վայրից ոստիկանության Երևանի մի շարք բաժիններ բերման ենթարկել 35 անձի:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել են բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլն:

Ոստիկանները, որոնք թվով մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարներին, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ցուցարարներին:

Հիժեցնենք՝ դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը, ըստ որի՝ առնվազն նոյեմբերի 27-ից սկսած ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։

Փաստենք, որ ՀՅԴ-ականների բողոքի ակցիան անմիջականորեն առնչվում էր Ն. Փաշինյանի ստորագրած տխրահռչակ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներին: Նշված դավադիր հայտարարությամբ՝ դեկտեմբերի մեկին Ադրբեջանին հանձնվեց նաև Քաշաթաղի շրջանը, որով և ավարտվեց Արցախի բոլոր ազատագրված շրջանները թշնամուն հանձնելու գործընթացը:

 

Տե՛ս նաև՝ Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը:

Տե՛ս նաև՝ ՀՅԴ ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին ոչ միայն ցուցարարներին, այլև բռնեցին օպերատորին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica