close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերձորում Արցախի դրոշն իջեցվել է, բայց ադրբեջանցի զինվորականներ այս պահին չկան

Արցախ

1 Դեկտեմբերի 2020, 18:08
 Բերձորում Արցախի դրոշն իջեցվել է, բայց ադրբեջանցի զինվորականներ այս պահին չկան

Այս պահին Բերձորում ինչ-որ լուրջ խնդիր չկա, վտանգ չկա, ինքս այստեղ եմ, ինձ հետ միասին շատ այլ բնակիչներ եւս Բերձորում են։ Այս մասին ասաել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

«Մենք մարդուն չենք ստիպել, որ ինքը դուրս գա, ինքն է իր անվտանգությունից ելնելով որոշակի ժամանակով տեղափոխվել, կամ էլ գույքն է տեղափոխել, ինքը մնացել, կամ էլ ավելի շուտ էր տեղափոխվել, ու այս օրերին վերադարձել է։ Հստակ հրահանգ չի եղել, որ Բերձորը պետք է ազատվի»,- ընդգծեց Նարեկ Ալեքսանյանը։

Քաղաքապետն ու Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը շարունակում են կատարել իրեն պարտականությունները։ Կրակի դադարեցումից հետո Բերձորը հսկում են ռուս խաղաղապահները։ Ըստ Նարեկ Ալեքսանյանի՝ երեկ նրանք ասել են, որ քաղաքում չպետք է լինի որեւէ երկրի դրոշ եւ Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է։

Քաղաքապետի փոխանցմամբ՝ Բերձորում այս պահին ադրբեջանցի ոչ մի զինվորական չկա։ Նարեկ Ալեքսանյանը քիչ առաջ է Բերձորում մնացած բնակիչներից ոմանց հետ զրուցել, ասում է, որ նորմալ տրամադրություններ ունեին, ամբողջությամբ անվտանգ լինելու մասին, իհարկե, խոսք լինել չի կարող։

Ինչ վերաբերում է Աղավնո եւ Սուս բնակավայրերին, ապա ըստ Բերձորի քաղաքապետի՝ նույն վիճակն էլ այնտեղ է, ռուս խաղաղապահներն այնտեղ են, բնակիչներից ոմանք տեղափոխվել են, մնացածներն էլ շարունակում են ապրել։

Նշենք,  որ մի քանի օր է՝ ինչ բերձորցիները շտապում էին հավաքել իրենց իրերն ու հեռանալ այդտեղից, որովհետեւ չգիտեին՝ ում վերահսկողության տակ է լինելու քաղաքը դեկտեմբերի 1-ից։ Խոսակցություն կա, որ Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին։ Այդ մասով պաշտոնական որեւէ հայտարարություն չի հնչել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica