close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր բալաները ողջ են, խնդրում եմ, ո՞ւմ դիմենք, պարո՛ն Պուտին, միայն Դուք եք մնացել, աղաչում եմ՝ փնտրեք մեր որդիներին. անհայտ կորած զինվորի մայր

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2020, 16:43
 Մեր բալաները ողջ են, խնդրում եմ, ո՞ւմ դիմենք, պարո՛ն Պուտին, միայն Դուք եք մնացել, աղաչում եմ՝ փնտրեք մեր որդիներին. անհայտ կորած զինվորի մայր

Արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր՝ դեկտեմբերի 1-ին, վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում Էջմիածնի այն զորամասի առջև, որտեղից իրենց զինվորներն ուղարկվել էին մարտադաշտ: Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում էին կառավարությունից՝ քայլեր ձեռնարկել եւ հայտնաբերել իրենց որդիներին: Ըստ ներկաների՝ զորամասի 50 զինծառայողից 34-ը չկան: Մարտադաշտից կարողացել են դուրս գալ 16 հոգի, որոնց թվում եղել են նաև հրամանատարներ:

Հարազատների խոսքով՝ պատերազմից հետո զինկոմիսարիատներից իրենց ասում են, թե իրավասու չեն որևէ քայլ ձեռնարկել, քանի որ զինվորներից շատերի դիերը մնացել են չեզոք գոտում կամ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքներում։ Անհայտ կորածներից մեկի մայրը նշում է, որ ծառայողները եղել են քիմիկոսներ, սակայն նրանց մարտադաշտ են տարել են որպես հատուկջոկատայիններ. առանց զրահաբաճկոնի և սաղավարտի տարել են՝ հատուկ գործողություն կատարելու, քանի որ նրանց զինվորական այդ իրերը հաստիքով չեն տրամադրվում:

Անհայտ կորած զինվորներից մեկի եղբայրն ասաց, որ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, որը մի քանի ճշտող զանգեր կատարելուց հետո պատասխանել է, թե չի կարող զինվորների հարազատներին հստակ բան ասել:

Անհայտ կորած զինծառայողների հարազատներից մեկն էլ պատմեց, որ Նաիրի Սարգսյանն ասել է, թե հարցը կարող են լուծել միայն բանակցություններով ու պատերազմի միջոցով: «Եթե մեր ծնողները գնան՝ կրակելով մտնեն Զանգելան, թուրքը գա՝ հասնի Երեւան, Էջմիածին, ո՞վ է դրա համար պատասխանատու, ստացվելու է՝ մե՞նք ենք պայմանագիրը խախտում: Նաիրին ասում է՝ պատերազմով կամ բանակցություններով, բանակցությունն էլ չի ստացվում»,- ասաց նա:

Ակցիայի մեկնարկից ավելի քան կես ժամ անց զինվորների հարազատների հետ հանդիպեց զորամասի շտաբի պետ, կապիտան Կամո Մարկոսյանը: Նա ասաց, որ տեղեկություն ունի՝ այսօր կամ վաղը թույլ կտան որոնողական աշխատանքներ իրականացնել  Զանգելանում:

Ծնողներն անմիջապես առարկեցին՝  ասելով, թե չեն հավատում: «Հոկտեմբերի 25-ից ամեն օր ասում ես՝ 2 օրից կզբաղվեն: Իմ հեռախոսի մեջ ձայնագրված է ձեր ամեն խոսքը, ամեն բառը: Այդ երկու օրը ե՞րբ է լրանալու: Սուտ եք ասում»,- ասաց նրանցից մեկը՝ Անահիտ Ադոյանը:

«Ես տեղեկություն ունեմ, որ այսօր կամ վաղը աշխատելու են»,- ի հավելումն իր խոսքի՝ ասաց Մարկոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մխիթարյանն այսօր չի խաղա
23 Հունվարի 2021, 16:15 Մխիթարյանն այսօր չի խաղա
ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica