close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատ Միրզոյանը մասնակցել է «Իմ քայլի» փակ նիստին. նա ապաքինվելուց հետո առաջին անգամ է ԱԺ գալիս

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2020, 17:01
 Արարատ Միրզոյանը մասնակցել է «Իմ քայլի» փակ նիստին. նա ապաքինվելուց հետո առաջին անգամ է ԱԺ գալիս

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացնում։ Այն մեկնարկեց մոտ 40 րոպե առաջ։ Խմբակցությունը քննարկում է ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։

Factor.am-ի տեղեկություններով՝ նիստին մասնակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը ապաքինումից հետո առաջին անգամ է խորհրդարան գալիս։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պատգամավոր Արտակ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Միրզոյանը նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը հարձակման էր ենթարկվել մի խումբ քաղաքացիների կողմից։ ԱԺ նախագահը դրանից հետո մի քանի վիրահատության է ենթարկվել և վերջին օրերին ապաքինման փուլում էր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica