Պեսկովը չի մեկնաբանել Ալիևի խոսքերը Նախիջեւանի ու Ադրբեջանի արևմտյան շրջանների միջանցքի մասին
Արցախ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցք ստեղծելու գաղափարին:
«Մասնավորապես այս թեման կթողնեմ առանց մեկնաբանության»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
«Ես պարզապես կցանկանայի հիշեցնել, որ մեկ-երկու շաբաթ առաջ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի հաղորդագրություններից մեկում մենք ասել ենք, որ ղեկավարները, ի շարս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացումը և ապաշրջափակումը»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նրա խոսքով՝ «օրակարգում են տրանսպորտային հաղորդակցության խնդիրները, որոնք քննարկում են ղեկավարները»: