close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Անգլիոյ շրջանը կը պահանջէ Փաշինեանի հրաժարականը

Սփյուռքի ձայնը

1 Դեկտեմբերի 2020, 15:02
 ՀՅԴ Անգլիոյ շրջանը կը պահանջէ Փաշինեանի հրաժարականը

… Պատերազմի առաջին իսկ օրէն ՀՅ Դաշնակցութեան գումարտակը յայտարարելով իշխանութեան կողքին լինելու իր պատրաստակամութիւնը և համահայկական շահերի պաշտպանութեան յանձնառութիւնը, բազմահարիւր կամաւորներով անյապաղ մեկնեցաւ առաջնագիծ` պաշտպանութեան զինեալ շարքերուն միանալով: Ունեցանք 30 նահատակուած ընկերներ և շուրջ 40 վիրաւորներ: Անվերադարձ ու պատերազմի դաշտում ընկած մեր անփոխարինելի բազմահազար երիտասարդ զոհերը ինկան յանուն հայրենիքի:

Մինչ այդ, ի՞նչ էր ռազմադաշտի իրական պատկերը: Թշնամին իր զինատեխնիկական առաւելութեան և արդիական միջոցներով շարունակեց յառաջխաղացքը հարաւային շրջանները գրաւելով և միւս կողմէ հաստատակամ և նպատակասլաց մօտեցաւ Շուշիին ու Ստեփանակերտին: Մինչ թշնամին օր օրի աւելի յամառութեամբ կը շարունակէր իր յառաջխաղացքը` անտեսելով զինադադարի համաձայնագրերը, մենք դեռ կը շարունակէինք ՅԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ պոռալ, առանց անդրադառնալու թէ օրհասական վիճակում
գտնուելով և արդէն ուշացած, ժամանակն Է միասնական ուժերով եւ հայ ժողովուրդի կարողութիւնները համախմբող ռազմաքաղաքական շտապի մը միջոցաւ դիմագրաւելու թշնամիի յարձակումը:

Եւ ահա ի՞նչ պատահեցաւ այդ խաբէութեան ու սուտին հետեւանքով: Բովանդակ հայութիւնը յանկարծ դրուեցաւ կատարուած իրողութեան առջև, երբ վարչապետ Փաշինեանը բացայայտեց ստորագրուած տխրահռչակ համաձայնագրի և զինադադարի մասին բօթը: Շուտով պարզուեցաւ որ ոչ ՀՀ խորհրդարանը, ոչ ՀՀ Նախագահը և ոչ ալ ՀՀ Արտաքին Գործոց Նախարարը տեղեակ էին Հայ Ազգի համար ճակատագրական իմաստ ու նշնակութիւն ունեցող յիշեալ համաձայնագրէն, որով անցնող 30 տարիների ընթացքին բազմաթիւ
զոհերու արեան գնով նուաճուած Արցախի ապահովութիւնը երաշխաւորող տարածքները ամբողջովին կը վերադարձուին Ատրպէյճանին: Դեռ աւելին և աներևակայելին, թղթածրարի պայմաններէն մէկը՝ համաձայնութիւնն է Նախիջևանի և Ատրպէյճանի միջև միացման ճանապարհի տրամադրումը Հայաստանի վրայով, ի փոխ Լաչինի անցքին:

Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւններուն և բովանդակ Հայ ազգի ապագայի առումով ռազմավարական կարևորութիւն ունեցող ներկայ կացութիւնը և յիշեալ համաձայնագիրը Հայաստան, Արցախ և թէ Սփիւռք առաջացուցած է ամբողջական ընդվզում և զայրոյթ: 17 կուակցութիւնները հաւաքաբար իրենց բողոքի ձայնը բարձրացնելով պահանջեցին վարչապետ Փաշինեանի հրաժարականը:

Իր դէմ մեղադրանքի հոսքը կասեցնելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինեանը կը շարունակէ իր բռնատիրական միջոցներու գործածութեամբ ձերբակալել կուսակցական ղեկավարներ և ազգային գործիչներ: Կարծես թէ վարչապետը ամբողջովին անկարող է գնահատելու Հայ Ազգի Հաւաքական Ուժի իմաստը և արժէքը:

Ժամն է Փաշինեանի հրաժարականին:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Անգլիոյ շրջան

Մխիթարյանն այսօր չի խաղա
23 Հունվարի 2021, 16:15 Մխիթարյանն այսօր չի խաղա
ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica