close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերձորի ու Աղավնոյի բնակիչները՝ կանանցով ու երեխաներով, դուրս չեն գալիս, թեև իշխանությունները վառելիք են տալիս, որ հեռանան

Արցախ

30 Նոյեմբերի 2020, 17:36
 Բերձորի ու Աղավնոյի բնակիչները՝ կանանցով ու երեխաներով, դուրս չեն գալիս, թեև իշխանությունները վառելիք են տալիս, որ հեռանան

Լաչինի 5 կմ-անոց միջանցքում տեղավորվող՝ Բերձոր ու Աղավնո համայնքների բնակիչներին Արցախի իշխանությունները դիզելային վառելիք են տվել և խրախուսում են տների ապամոնտաժումը, բայց բնակիչների մեծ մասը՝ կանանցով ու երեխանելով, վճռական են, որ չեն հեռանալու իրենց բնակավայրից։

«Ես պաշտոնապես ոչ մի ցուցում չեմ ստացել պաշտոնական մարմիններից, որ դուրս ենք գալու։ Մեկ է՝ ասեին էլ, էլի դուրս չէինք գալու։ Բայց քանի որ վառելանյութ են տալիս, որ տան բեռները բարձի ժողովուրդը, թույլ են տալիս, որ տները քանդեն, ուրեմն ներքին կարոգով ասել են՝ դուրս եկեք։ Ինձ չեն կարող ասել, որովհետև նախապես գիտեն իմ կարծիքը։ Այսինքն, եթե ներքին կարգով ծախել եք մեր հողը, չեք ասում, ապա մենք ծախելու ապրանք չենք։ Մեր կանայք, երեխաները ևս այստեղ են, չենք լքելու մեր տները»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լաչինի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։

ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանի 5 երեխան՝ փոքրը չորս ամսական, բոլորն էլ անչափահաս, այս պահին գյուղում են։ Նրա կինը, մայրը ևս վճռական են, որ չեն լքելու բնակավայրը։

Ընդամենը մի քանի ժամից Քաշաթաղը հանձնում են ադրբեջանցիներին։ Բերձոր շրջկենտրոնն ու Աղավնո համայնքը տեղավորվում են այն 5 կմ-անոց միջանցքի մեջ, որը, ըստ եռակողմ հայտարարության, չպետք է հանձնվի Ադրբեջանին և որը Հայաստանը կապում է Արցախի հետ։ Այս բնակավայրերը, սակայն, մնացել են տեղի բնակչության պաշտպանության հույսին։

«Հայաստանն Արցախին կապող մայրուղին հենց Բերձորի միջով է անցնում, մեր գյուղը՝ Աղավնոն, մայրուղուն շատ մոտիկ է՝ ընդամենը մի 800 մ էլ չկա, մինչդեռ 5 կմ-անոց միջանցք պահելու դեպքում մայրուղու երկու կողմերից 2 ու կես կմ պետք է հսկվեր։ Եթե ռուս խաղաղապահը իր գործը անի՝ պայմանագիր է ստորագրել պահպանելու, դե թող պահպանի, ես էլ իմ կարգին պահպանելու եմ իմ սարերս, որ դիվերսիա չմտնի»,-ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Նա չի բացառում, որ բնակավայրերը լքելու՝ ոչ պաշտոնական լուրերը թալանի նպատակ ունենան, որ իրենք դուրս գան գյուղից ու թալանչիները մտնեն հարուստ բնակավայրերը։ Ցանկացած դեպքում, Աղավնոյի գյուղապետն ասում է, զանգել են Արցախի իշխանություններին և նրանք ասել են, որ Բերձորն ու Աղավնոն մնում են հայկական, դա է իրենց համար կարևոր։

«Ասել են՝ մնում է հայկական, իմ ականջին միայն այդ է հաճելի, որ մնում է հայկական։ Ուրիշ բան չեմ էլ ուզում լսել։ Հիմա եթե ինչ-որ մարդ կամ պետական մարմին ինձ ասում է՝ դուրս արի, ինչի՞ հիման վրա։ Չկարողացա՞ք քաղաքականությունն այնպես անել, որ ես չլքեմ իմ տունը։ Արդեն ունենք կորսված երկու տուն, չեմ պատրաստվում երրորդը։ Տան մասին չէ խոսքը, այլ հայրենի հողի։ Ես այսքան ընկերներ ունեմ զոհված, ես չեմ պատրաստվում, թող ընտանիքս էլ զոհվի, ինչ կա դրա մեջ, հանուն հայրենիքի, խնդիր չկա»,-ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Հենց հիմա նա Բերձորում է և վկայում է, որ տները լքելու շարժը հենց այնտեղից էլ սկսվել է։

«Ոչ մեկը ինձանից ավելի չմտածի իմ երեխեքի անվտանգության մասին, բայց ես կանգնած եմ։ Ինձ համար մեկ է, չեմ հանձնվի, թող գան մեզ սաղիս խփեն։ Ոնց լինի՝ պաշտպանվելու իրավունք ունենք։ Ո՞ւր է միջազգային մարդկային իրավունքը, ո՞ւր են»,-ասաց Աղավնոյի դաշնակցական գյուղապետը։

Արցախի պատգամավորներից մեկն այս պահին Աղավնոյում է, փորձում է բնակիչներին ցուցումներ տալ, բայց բնակիչներն ասել են, որ իրենց համար կարևոր է համայնքապետ Չավուշյանի ասածը։

«Ինձ համար ոչ բան փոխված չէ, դրոշս կա, չեմ պատկերացնում մեր համայնքի վրա բացի մեր եռագույնից ուրիշ դրոշ տեսնել։ Ինձ հաճելի չէ, միակ ձևը, որ կարան մեզ հանեն՝ սպանելով, հետո գան մեր դիակները քարշելով տանեն»,-վճռական է Անդրանիկ Չավուշյանը։

Աննա Բալյան

Մահացել է Ստեփան Թոփչյանը
20 Հունվարի 2021, 15:51 Մահացել է Ստեփան Թոփչյանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica