close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարարի հայտարարությունը հակասում է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշմանը․ տնտեսագետ

Քաղաքական

30 Նոյեմբերի 2020, 16:42
 Նախարարի հայտարարությունը հակասում է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշմանը․ տնտեսագետ

«Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հայտարարությունը հակասում է կառավարության որդեգրած քաղաքականությանը․ ընդամենը վերջերս որոշվեց արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Փաստենք, որ այդպիսի հայտարարություններով և այդպիսի կենսագրությունով մեկին Էկոնոմիկայի նախարար նշանակելը ինքնին հենց այդ ինստիտուտն է արժեզրկում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  նշել էր, որ տարածարշրջանի ապաշրջափակումը մեզ տալու է նոր հնարավորություններ: Հայերի համար հասանելի կլինեն թուրքական նավահանգիստները, որտեղով կարելի է ապրանք արտահանել Ռուսաստան, մեզ համար հասանելի կլինի ադրբեջանական շուկան, իսկ Ադրբեջանի համար՝ մեր շուկան:

Տնտեսագետի խոսքով, նախարարի կողմից նման հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանի ռազմաքաղաքական և տնտեսական ղեկավարությանը մեսիջ է ուղարկում, թե ՀՀ տնտեսությունը այնքան վատ և անելանելի վիճակում է, որ գոյատևման խնդիրը, տնտեսական, նյութական հիմքը կապում է նրանց հետ։ 

«Սա ողորմելի մոտեցում է, մանավանդ այսպիսի իրավիճակում։ Թշնամական երկրները, որոնք դարեր շարունակ մեր մահն են ուզում և մեր գոյատևման հիմնական մարտահրավերն են, հիմա այսպիսի իրավիճակներում, երբ որ ղեկավարն օրեր առաջ ուղղակի ծնկել է այս պետությունների ղեկավարների առաջ և երկրի տարածքների 25 տոկոսը մեկ գիշերում տվել է, այսպիսի իրավիճակում փաստորեն հայցում է թշնամու բարեհաճությունը, որպեսզի մենք կարողանանք մեր տնտեսությունը ոտքի հանել։ Սա` «զիջելով մինչև վերջ զարգանալու կամ գոյատևելու» փաշինյանական մոտեցումն է իրականում՝ այս մեկի բերանով ասված»,- ասաց նա։

Ավետիսյանն անիրատեսական է համարում թշնամու հետ շուկայի հասանելիությունը․  «Անգամ վարչապետն է ասել, որ հնարավոր է լինի հնարավոր է չլինի։ Սա ասվեց նրա համար որպեսզի նորից թաքցվի հիմնական  խնդիրը և հանրությանը շեղի Մեղրիով ճանապարհ Ադրբեջանին տալու խնդրից։ Պարզ է, որ Արդբեջանը և Թուրքիան չեն տա մեզ այդպիսի հնարավորություն, բայց մյուս կողմից պարզ է, որ նրանք կստանան Մեղրու ճանապարհ։ Մենք այսպիսի հայտարարությամբ խայտառակվում ենք նաև մեր հիմնական արտաքին գործընկերների մոտ։ էկոնոմիկայի նախարարը փաստացի հայտարարում է ի լուր աշխարհի և մյուս իրական գործընկերներին՝ Իրան, Ռուսաստան, ԵՄ անդամ երկրներ, որոնց հետ իրապես տնտեսական հեռանկարներ ունենք, խոսում է Ադրբեջանի տնտեսության հնարավորություններից և խոսում է փոխշահավետությունից։ Գուցե իրենք նաև շարունակության մեջ տեսնում են մեկ գիշերում տնտեսությունը Ադրբեջանին հանձնելու և մեր տնտեսական ներուժի կառավարումը թուրքերին և ադրբեջանցիներին սահուն հանձնելու պատկերացում և պայմանավորվածություն ունեն․ երևի մենք մի օր կզարթենք և կտեսնեք ոչ միայն հայրենիքի 25 տոկոսը այլ նաև մեր տնտեսության հիմնական կառավարման և ընդհանուր զարգացման հնարավորություններն են հանձնել»։ 

Տնտեսագետը նման հայտարարությունները թե՛ նախարարի, թե՛ վարչապետի մանիպուլյացիա և պոպուլիզմ․ «Ուզում են ցույց տալ, որ այնքան էլ վատ չէ, տեսեք նոր հնարավորություն է, Պողոս արդեն դու լավ կապրես, որովհետև Ղարաբաղը հանձնել ենք, կամ  որ տեսեք մենք դրականն էլ ունենք։ Նրանց սուտն այնքան լկտի է, որ այս պարտությունն ու այս կապիտուլյացիան ուզում են դրական լույսի ցույց տալ, որ պարտվեցինք, այդքան զոհ տվեցինք,  ունեցանք այսպիսի կորուստներ, բայց մենք ունենք որոշ հնարավություններ․ այսպես են մանիպուլացնում»։

Արմինե Արմենակյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica