close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով՝ ղեկավարությունը պետք է զբաղվի այդ հարցով, բայց լռություն է․ Աշոտ Ղազարյանը՝ գերիներին վերադարձնելու մասին

Մշակույթ

30 Նոյեմբերի 2020, 13:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով՝  ղեկավարությունը պետք է զբաղվի այդ հարցով, բայց լռություն է․ Աշոտ Ղազարյանը՝ գերիներին վերադարձնելու մասին

Գերիների, անհայտ կորածների ծնողները գիշեր-ցերեկ քուն չունեն, չգիտեն՝ ինչ անեն, իրենց երեխաներից տեղեկություն չունեն, ինչպե՞ս ապրեն այդ մարդիկ: Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, որը նույնպես միացել է մշակույթի գործիչների բողոքի ակցիային, որոնք տարբեր երկրների դեսպանատներին նամակներով  խնդրում են աջակցել ռազմագերիների վերադարձի հարցում։

Մեր հարցին, թե երկրի ղեկավարությունն այդքան անզո՞ր է, որ մշակույթի գործիչներն են այդ հարցով զբաղվում, նա պատասխանեց․ «Անզոր են, թե՝ ոչ, բայց օրենքով՝ ղեկավարությունը պետք է զբաղվի այդ հարցով, բայց որ տեսնում ենք՝ լռություն է,  մենք պետք է զբաղվենք»։

Ի դեպ, այսօր մշակույթի գործիչները երթով գնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որպեսզի հանձնեն խնդրանք-նամակը։

Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica