close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իվետա Մուկուչյանը DIAFA-ի իր մրցանակը նվիրել է հերոս զինվորներին

Մշակույթ

30 Նոյեմբերի 2020, 15:39
 Իվետա Մուկուչյանը DIAFA-ի իր մրցանակը նվիրել է հերոս զինվորներին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոյեմբերի 29-ին Դուբայում մասնակցել է Distinctive International Arab Festivals Awards-ին (DIAFA): Նա արժանացել է մրցանակի, որը նվիրել է հերոս զինվորներին:

Մուկուչյանը մրցանակն ստանալիս դիմել է հանդիսատեսին՝ ասելով, որ Հայաստանում կրկին ցեղասպանություն է իրականացվում, և դեռ շատ հայ պատանդներ են գտնվում Ադրբեջանում: «Այս մրցանակը նվիրում եմ այն բոլոր զինվորներին և իմ ընկերներին, որոնք ռազմի դաշտում զոհեցին իրենց կյանքը, որպեսզի հայ ազգն ապրի»,- նշել է նա:

Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում  ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն:

Երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա՝ Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։ 2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել է 7-րդ տեղը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica