close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է, որ իր վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հազարավոր հայ զինվորների մահը, տասնյակ հազարավոր փախստականները․ Գ. Մելոյան

Քաղաքական

29 Նոյեմբերի 2020, 15:05
 Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է, որ իր վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հազարավոր հայ զինվորների մահը, տասնյակ հազարավոր փախստականները․ Գ. Մելոյան

Դեռևս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հաջողացրել է իր մեկ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղավորել երկու տասնյակից ավել մեծ և փոքր ստեր։ Այս մասինգրառում է կատարել Սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

«Որևէ ցանկություն չունենալով վերլուծել բացարձակ սուտ և լկտիություն տարածող այս գրառմանը բովանդակությունը՝ պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ընդունում է, որ իր սեփական վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հինգ հազարից ավելի հայ զինվորների մահը, հազարավոր ծանր վիրավորները, գերիության մեջ գտնվող հայ զինվորները, տասնյակ հազարավոր փախստականները։

Խայտառակ կապիտուլիացիայից հետո  Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին մանիպուլացնելու իր ստոր քաղաքականությունը՝ Շուշին, Հադրութը, Մատաղիսը, Ասկերանի և Հադրութի շրջանի տասնյակ գյուղեր ներկայացնելով որպես գրավյալ տարածքները։

Հայ ժողովրդի վրա պարտության խարանը դաջած և թուրքական աշխարհը կապող միջանցքը զիջած դավաճանը կրկին անգամ փորձում է սեփական դավաճանական և ապիկար քայլերի համար պատասխանությունը բարդել հայ ժողովրդի, նախկին իշխանությունների, բանակի և Ռուսաստանի դաշնության վրա։

Հիրավի, կա  սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ»,-նշել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica