close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնայով հիվանդ եմ, տունն եմ մնացել,ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ.Սամվել Ալեքսանյանը հերքում է. Mediaport

Քաղաքական

29 Նոյեմբերի 2020, 10:47
 Կորոնայով հիվանդ եմ, տունն եմ մնացել,ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ.Սամվել Ալեքսանյանը հերքում է. Mediaport

Սամվել Ալեքսանյանն ասել է, որ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով 25 օր տնից դուրս չի եկել, բայց նոյեմբերի 23-ին կառավարությունում Փաշինյանի հետ է հանդիպել: Այս մասին գրում է Mediaport թելեգրամյան ալիքը:

«Mediaport-ն այսօր հայտնել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկա ունի, որի աշխատանքները համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը:

Mediaport-ի թղթակիցն այսօր մուտք է գործել նշված ֆաբրիկա այն պահին, երբ Սամվել Ալեքսանյանը երկու հոգու հետ քանդելիս է եղել համակարգիչները, որոնք փոխանցել է առևտրի կենտրոնի բակում սպասող «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին (շիշ բռնող), որը այդ համակարգիչները տեղավորել է 363 HH 11 պետհամարանիշով միկրոավտոբուսի մեջ ու տարել է: Այնուհետև Ալեքսանյանի անվտանգության աշխատակիցները խլել են մեր թղթակցի հեռախոսն ու ջնջել փաստն ապացուցող լուսանկարները՝ սպառնալով, որ եթե գրենք կատարվածի մասին, ապա «կփոշմանենք, որ ծնվել ենք»:

Armlur.am-ը կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Ալեքսանյանից` ստանալով հետևյալ պատասխանը. «Ազիզ ջան, 25 օր ա` տանից դուրս չեմ եկել: Կորոնայով հիվանդ եմ, չեմ շփվում ոչ մեկի հետ, տունն եմ մնացել: Ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ»»,- գրում է Mediaport-ը:

Թելեգրամյան ալիքը հայտնում է նաև, որ Ալեքսանյանի պնդումն իրականությանը չի համապատասխանում:

««25 օր տնից դուրս չեկած ու ոչ մեկի հետ չշփված» Սամվել Ալեքսանյանը ընդամենը 5 օր առաջ՝ նոյեմբերի 23-ին, եղել է կառավարությունում և հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ (լուսանկարը՝ ՀՀ վարաչապետի կայքից):

Հավելենք, որ մասնագետներն այս պահին աշխատում են ջնջված կադրերը վերականգնելու ուղղությամբ»,- նշել է թելեգրամյան ալիքն ու հավելել, որ առաջիկայում հավելյալ փաստեր կհրապարակեն` ապացուցելով, որ իրենց հրապարակումն ամբողջապես համապատասխանում է իրականությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica