Զինծառայողներից մեկի մայրը՝ Լուսինե Հարոյանը, հավաքվածներին տեղեկացրեց, որ ժամը 18։00-ին Պաշտպանության նախարարը կընդունի 15 ծնողների, հետևաբար՝ կառավարության շենքի մոտից գնալու են այնտեղ։
Պաշտպանության նախարարը կհանդիպի ժամկետային զինծառայողների ծնողներից 15 հոգու հետ
Հասարակություն

Ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո գնացին Պաշտպանության նախարարություն։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվել էին Կառավարության մոտ և պահանջում էին հստակեցնել, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց տղաներին, որոնք ծառայում են Արցախի Հանրապետությունում։