Հրադադարի հաստատումից հետո 19000 մարդ է վերադարձել Արցախ
Արցախ

Նոյեմբերի 14-ից, ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, Լեռնային Ղարաբաղի 18 968 բնակիչ նոյեմբերի 27-ի դրությամբ վերադարձել է նախկին բնակության վայրեր. հաղորդում է ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը:
«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ օրվա ընթացքում ապահովվել է 1777 փախստականի անվտանգ վերադարձը, ովքեր նախկինում իրենց տները լքել էին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ: