close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարհանում է ընթանում նաև շրջկենտրոն Բերձորում. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար

Արցախ

26 Նոյեմբերի 2020, 18:19
 Տարհանում է ընթանում նաև շրջկենտրոն Բերձորում. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար

Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի բնակավայրերում շարունակվում են բնակչության և ունեցվածքի տարհանումը: Այս մասին տեղեկացրել է շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

Նրա խոսքով այդ գործում Արցախի կառավարության կողմից  համապատասխան աջակցություն է ցուցաբերվում: Չնայած դրան ցանկալի է նաև կամավորական խմբերի մասնակցությունն ու լրացուցիչ տրանսպորտային միջոցների ընդգրկումը:

«Չնայած առայժմ պաշտոնական տեղեկության բացակայությանը՝ ամեն դեպքում իմ անմիջական պատասխանատվության ներքո տարհանում է ընթանում նաև շրջկենտրոն Բերձորում»,- մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ բնակիչները հիմնականում տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության, ինչպես  նաև Արցախի բնակավայրեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica