close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը

Արցախ

26 Նոյեմբերի 2020, 17:35
 Զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը

Զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Սարդարապատի համայնքապետարանը։

«Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։

Մեր Դավիթ, մեր հերոս,  մեր սարդարապատցի Դավիթ, դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։

Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնաիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։

Մեր ցավակցությունն ենք հայտնում ՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։

Աստված հոգիդ լուսավորի․․․

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 26.11.2020 թվականին Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,- նշվում է համայնքապետարանի հայտարարության մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica