close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում՝ Կիպրոսի մերձակայքում, դիտորդական կայաններ է կառուցելու

Տարածաշրջան

26 Նոյեմբերի 2020, 17:16
 Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում՝ Կիպրոսի մերձակայքում, դիտորդական կայաններ է կառուցելու

Թուրքիայի իշխանությունները նոր միջոցներ են ձեռնարկել Լիբիա սնունդ ու ներկեր մատակարարող թուրքական նավի վրա գերմանական ռազմանավի՝ ստուգում իրականացնելու նպատակով ներխուժումից հետո: Թուրքիան Միջերկրական ծովում կստեղծի ծովային երթևեկի դիտարկման կայաններ: Այսպիսով՝ Անկարան անմիջապես կտեղեկացվի յուրաքանչյուր նավի տեղաշարժի մասին Արևելյան Միջերկրական ծովում և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետության տարածքային ջրերում:

Թուրքիան նախատեսում է հսկողության այս համակարգը շահագործման հանձնել 2021 թվականին:

Այս կայանների կառուցման համար կօգտագործվեն ներքին ծրագրեր, որոնք մշակվել են թուրքական «Havelsan» ընկերության կողմից: Ծրագրի շրջանակներում Հյուսիսային Կիպրոսի տարածքային ջրերում կստեղծվի նավերի տեղաշարժի ծառայությունների համակարգ, որը բաղկացած է նավերի տեղաշարժման սպասարկման կենտրոնից և ծովային երթևեկությունը դիտարկելու երկու կայանից:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների ռազմանավերը Միջերկրական ծովում իրականացրել են «Իրինի» գործողությունը՝ ուղղված Լիբիա զենքի մատակարարումը զսպելուն, որի շրջանակներում գերմանական տեսչությունը խուզարկություններ է իրականացրել թուրքական նավում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica