close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միհրան Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց

Քաղաքական

26 Նոյեմբերի 2020, 16:22
 Միհրան Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Հակոբյանը նշել է, որ ինքը հավաք չի կազմակերպել: «Հավաքը կազմակերպիչ չի ունեցել։ Սա շարունակությունն է այն գործողությունների, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակ դիրքորոշում են հայտնում, բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, 5 հազարից ավելի զոհ է տվել, հանձնել է Արցախը եւ ստորացրել է հայ մարդու պատիվը»,- ասել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica