Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել օգնելու Լեռնային Ղարաբաղի փախստականներին
Տարածաշրջան

Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել օգնելու Լեռնային Ղարաբաղի փախստականներին:
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավար Քարիմ Խեմաթին ասել է, որ իրենք պատրաստ են օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի հետևանքով տեղահանված փախստականներին. գրում է «Շահրվանդ» թերթը:
«Կարմիր մահիկի կազմակերպությունը՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Կարմիր մահիկի շարժման անդամ, աշխատում է մեղմել մարդկանց տառապանքները և պաշտպանել նրանց կյանքն ու առողջությունը՝ առանց խտրականության»,- ասել է Քարիմ Խեմաթին։