Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը
Արցախ

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տները:
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակազմին Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:
Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: