close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Վանեցյանը մեկուսարանում անցկացրած օրերի մասին. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

26 Նոյեմբերի 2020, 09:50
 Արթուր Վանեցյանը մեկուսարանում անցկացրած օրերի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն ձերբակալեց մի խումբ անձանց, այդ թվում՝ Արթուր Վանեցյանին, եւ նրանց մեղադրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։

Հաջորդ օրը եւեթ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց այդ ձերբակալությունները, ապա մերժեց կալանքի սանկցիա տալը, սակայն ձերբակալվածներին 1-2 օր պահեցին Ձերբակալված անձանց պահման վայրում։ Վանեցյանին պահել են Էրեբունու ՁՊՎ-ում, նա անազատության մեջ է մնացել ընդամենը 2 օր։

Մեր հարցին, թե այդ ընթացքում ինչով է զբաղվել մեկուսարանում, Վանեցյանն ասաց՝ թերթ է կարդացել եւ գիրք է խնդրել, բերել են Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակը, որի սյուժեն ամբողջությամբ համընկնում է Նիկոլ Փաշինյանի կատարած հեղափոխության եւ այնուհետ երկրում տեղի ունեցած դեպքերի հետ։ ««Անասնաֆերման» մի քանի անգամ էի կարդացել, բայց այդ իրավիճակում ընկալումը լրիվ այլ էր»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica