close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի Զինված ուժերը ստիպված կլինեն լուծել 520 կմ սահմանի անվտանգության ապահովման հարցը

Հասարակություն

25 Նոյեմբերի 2020, 23:25
 Հայաստանի Զինված ուժերը ստիպված կլինեն լուծել 520 կմ սահմանի անվտանգության ապահովման հարցը

ՀՀ Զինված ուժերը ստիպված կլինեն լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 520 կմ սահմանի անվտանգության ապահովման հարցը: Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ սա ժամանակ կպահանջի: Նա չբացառեց, որ ռազմական դրության ռեժիմը կարող է չեղարկվել՝ ավելացնելով, որ զորամասերում գտնվող մոբիլիզացիոն պահուստները չպետք է լուծարվեն: Դրա համար, ըստ նրա, պետք է լինի համապատասխան իրավական հիմք, եւ եթե այն գոյություն ունի, ապա ռազմական դրության վերացման հարցը կարող է բարձրացվել առաջիկա խորհրդարանական նիստում:

Նշենք, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ռազմական դրությունը վերացնելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica