close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ուժի զոռով պահում է իշխանությունը և հայտարարում, թե իշխանափոխության պահանջ չկա․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

25 Նոյեմբերի 2020, 17:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ուժի զոռով պահում է իշխանությունը և հայտարարում, թե իշխանափոխության պահանջ չկա․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը զորքով, մարդկանց բերման ենթարկելով, ուժի զոռով փորձում է պահել իր իշխանությունը և հայտարարում, թե հասարակության մեջ իշխանափոխության պահանջ չկա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքը, որ ընդդիմության կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում։

«Եթե չեն ստանում, թող հանի ռազմական դրությունը երկրից, մարդկանց հնարավորություն տա ազատ արտահայտվելու, և այդ ժամանակ կտեսնենք՝ հասարակական պահանջ կա՞ Նիկոլ Փաշինյանի հեռացման, թե՞ ոչ»,-ասաց նա։

Սաղաթելյանի համոզմամբ, Փաշինյանն այս անգամ ևս հասարկությանը մանիպուլացնում է և վիրավորում մեր ժողովրդի արժանապատվությունը։

«Չի կարող հայ մարդը համաձայն լինել նրան, ինչ այսօր կա և ինչ տեղի է ունեցել։ Կրկին այս քայլերով փորձում է իշխանությունը պահելու համար խաղալ մեր ժողորդի արժանապատվության հետ»,-ասաց նա։

Փաշինյանը պնդում է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրել է, քանի որ այլընտրանք չուներ։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ասում է՝ իրենք Փաշինյանին մեղադրում ենք ո՛չ միայն դա ստորագրելու, այլև իր ապաշնորհ քաղաքականությամբ երկիրը պատերազմի հասցնելու համար։

«Ինքը 2,5 տարվա ընթացքում Արցախի հարցում չունենալով հայեցակարգ, չկարողանալով ճիշտ հարաբերություններ պահպանել մեր ռազմավարական դաշնակիցների հետ, հակասական բազմաթիվ հայտարարություններով և իր անկարող գործունեությամբ երկիրը բերեց ու հասցրեց պատերազմի։ Իսկ պատերազմի բուն ընթացքում չկարողացավ իբրև գլխավոր հրամանատար ղեկավարել այն, այդ ընթացքում ևս չկարողացավ ճիշտ բանակցություններ վարել, ինչպես նաև չկարողացավ կազմակերպել ճակատում և թիկունքում գործունեությունը»,-պարզաբանեց նա։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ դեռ հունիսին է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Փաշինյանին զեկուցել, որ պատերազմի դեպքում մենք խնդիրներ ենք ունենալու։ Սա նշանակում է՝ ինքը պետք է ամեն ինչ աներ, որ պատերազմ չլիներ, այնինչ ամեն ինչ արեց, որ լինի։

Պատերազմից երկու ամիս առաջ Մոսկվայում հանդիպման ժամանակ Փաշինյանին փոխանցել են, որ Ադրբեջանը գնում է պատերազմի, ասաց Իշխան Սաղաթելյանը, սա հայտնի փաստ է։ Ինքը, իմանալով, որ երկիրը գնում է պատերազմի, նախապատարաստական աշխատանք չի կատարել։

«Երբ ասում է, որ, ստորագրելով, փրկել է 30 հազար զինվորի կյանք, ինքը կրկին խաբում է և փորձում է իր պատասխանատվությունը բաժանել նաև ժողովրդի վրա։ Հայ մարդը երբեք չի կարող համաձայն լինել այն կորուստների հետ, որը բերեց Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը վստահեցրեց, որ Փաշինյանը ստում է նաև այն դեպքում, երբ ասում է՝ հրապարակի ուժերը, որոնք իշխանափոխության պահանջ են դնում, փորձում են գալ իշխանության և երկիրը տանել նոր պատերազմի։

«Կրկին ստում է․ հարթակի քաղաքական ուժերը չեն ասել, որ չեղարկելու են զինադադարի եռակողմ հայտարարությունը։ Մենք հստակ ձևակերպել ենք՝ սա կայացած փաստ է, որը մեզ համար անընդունելի է, ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է, բայց գտնում ենք, որ ճանապարհ կա բանակցությունների միջոցով իրավիճակը փոխելու և շատ հարցերում հայանպաստ լուծումներ ունենալու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իբրև օրինակ նա բերեց Արցախի կարգավիճակը որոշելու գործընթացը․ բոլորս հասկանում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա բացառվում է և առաջիկայում տեղի են ունենալու բանակցություններ այս հարցի շուրջ։

«Ծնկի եկած, անկարող, պարտված ղեկավարը չի կարող բանակցային կողմ լինել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ավելի մեծ խնդիրներ ենք ունենալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է հրապարակել և 6 ամիս ժամանակ խնդրել երկիրը կայունացնելու համար։ Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ անկայունության պատճառը հենց ինքն է և չի պատկերացնում՝ ինչպես պետք է կայունացնի երկիրը։

«Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է, մեր երկրում ներքին հանդարտություն և կայունություն չի լինի, ինքը այլևս չունի ներքին վստահություն, սա ակնհայտ է, ինքը իր իշխանությունը պահելու համար շարունակելու է գնալ սադրանքների, պահելու է ռազմական դրությունը և, ուժային կառույցներով ճնշելով հասարակությանը, մնալ իշխանության։ Իսկ այդ դեպքում կայունություն չի լինելու»,-պարզաբանեց նա։

Ճանապարհային քարտեզի մասին ասաց, որ Փաշինյանի թիմը անկարող է բարեփոխում իրականացնել, քանի որ նա պարտության ու անկարողության սիմվոլ է։

6 ամիս ժամկետում, Սաղաթելյանի համոզմամբ, Փաշինյանը երկիրն ավելի ապակայուն կդարձնի, իսկ մեր հասարակությանը, ժողովրդին, պետականությանը կտանի հյուծման ճանապարհով։ Այս պատճառով էլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica