Ստեփանակերտի բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով. Արցախի էկոնոմիկայի նախարարություն
Արցախ

Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հայտնում է Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:
«Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար՝ մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը», ասված է հայտարարությունում: