close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճիշտ ժամանակին, երբ ստեղծենք հզոր պետություն, պետք է մեր կորցրածը ետ բերենք. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

21 Նոյեմբերի 2020, 18:02
 Ճիշտ ժամանակին, երբ ստեղծենք հզոր պետություն, պետք է մեր կորցրածը ետ բերենք. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմության պատասխանատվությունն է, որ 2․5 տարվա մեջ խելագարին չկարողացանք հեռացնել։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Պատասխանելով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որ Դաշնակցության՝ 1920 թվականի պարտությունը փաթաթել են մեր վզին, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նման մեղադրանքներ հնչեցրել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանը կամ  Նիկոլ Փաշինյանը, իրենք իրենց գծի մեջ են, իրենք միշտ էլ մտածել են, որ պետք է զիջենք, որ լավ ապրենք, և կարծես թե այս օրերին այդպես էլ եղավ։ Իսկ Դաշնակցության 30 տարվա գաղափարախոսություննը այն է, որ Հայաստանը և Արցախը պետք  է զարգանան առանց զիջելու։ Եվ դա միայն  գաղափարախոսություն չի եղել, մենք դրա համար ամեն ինչ արել ենք, և շարունակում ենք անել, որովհետև մենք երբեք չենք կարող համակերպվել Շուշիի կամ Հադրութի կորստի հետ։ Սա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդին վաղը տանելու ենք արկածախնդրության կամ  նոր պատերազմի, բայց և չենք կարող մոռանալ, համակերպվել սրան։  Ճիշտ ժամանակին, երբ ստեղծենք հզոր պետություն, պետք է մեր կորցրածը ետ բերենք, և դա չի քննարկվում, իսկ այդտեղ ՀՀՇ-ն, Լևոն Զուրաբյանը  և այդ տեսակները չկան, նրանք իրենց էությամբ միշտ էլ  հանձնվողական կեցվածք են ունեցել»։

«Ե'վ 17 կուսակցությունները, և' Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լիարժեք իրավունք ունի այս ամենում մեղադրել  իշխող քաղաքական թիմին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրենք են պատասխանատվություն ստանձնել  երկիրը պաշտպանելու, զարգացնելու համար և արդյունքում մեր ժողովրդին հասցրել են դժբախտության»,- նշեց նա՝ անդրադառնալով այն մեղադրանքին, որ 17 կուսակցությունները իրավունք չունեն իշխանությանը մեղադրելու։

Անդրադառնալով ընդդիմության հնարավոր սխալներին, որոնցից մեկը տեղեկության տիրապետելը, բայց չհանրայնացնելն է, Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմության պատասխանատվություններից մեկն այն է, որ 2․5 տարվա ընթացքում «այս խելագարին» չկարողացավ հեռացնել  իշխանությունից.  «Մենք պատասխանատու ենք, որ չկարողացանք մեր հասարակությանը ներկայացնել, բացատրել իրավիճակը, որպեսզի հեռացնենք»։

«Պատերազմի ընթացքում մի հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Լևոն Զուրաբյանը,  ես Նիկոլին ասել եմ հետևյալը՝ եթե մենք հաղթեցինք, պատերազմի բոլոր դափնիները քոնն են և քո թիմինը, բայց եթե պարտվեցինք, չփորձես փնտրել մեղավորների, հիմնական մեղավորը դու ես և դրա համար պետք է պատասխանատվություն կրես»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica