close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ. ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նոր դեսպանը

Հասարակություն

20 Նոյեմբերի 2020, 21:12
 Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ. ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նոր դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ եւ արդյունավետ գործունեություն մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը մեծ ավանդ կներդնի՝ ընդլայնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջեւ: «Մեր երկու երկրներն ունեն ամուր ու խորը հարաբերություններ, համագործակցության մեծ հնարավորություններ եւ ներուժ: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Ֆան Յունը Հայաստանի նախագահին է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքը: Նշելով, որ Հայաստան ժամանելուն պես մեծ հյուրընկալություն է զգացել՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն բարեկամության երկար տարիների լավ ավանդույթներ եւ ակնկալում է շարունակել ամուր եւ բարեկամական հարաբերությունների զարգացումը:

Հանրապետության նախագահը եւ նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարեւորել են փոխգործակցության ընդլայնումը նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային հաղորդակցության, նաեւ մեր երկրի տարածքով դեպի ԱՄՆ կամ Եվրոպա տարանցիկ թռիչքների հնարավորությունը: Կարեւորվել է նաեւ համագործակցությունը զբոսաշրջային ոլորտում:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքներին, եւ, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակին:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica