close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը բռնություն կիրառեց Հրապարակում եռագույնը պարզող ցուցարարների նկատմամբ

Արցախ

20 Նոյեմբերի 2020, 17:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը բռնություն կիրառեց Հրապարակում եռագույնը պարզող ցուցարարների նկատմամբ

Ոստիկանության զորքերը բռնի ուժ կիրառեցին ավտոերթով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք թույլ չտվեցին անգամ Հանրապետության հրապարակում բացել եռագույն դրոշը և սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։

Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները չվարանեցին բռնի ուժ գործադրել անգամ արցախյան վերջին պատերազմում վիրավորված դաշնակցական մարտիկների նկատմամբ․ նրանց ևս քաշքշելով բերման ենթարկեցին։

Բերման ենթարկված շատ աղջիկների եղբայրներն այս պահին էլ դիրքերում են՝ ՀՅԴ ստորաբաժանումների կազմում պաշտպանելով Արցախի հյուսիսը։

Ավելի վաղ Ոստիկանության զորքերը բերման էին ենթարկում նաև Տիգրան Մեծ պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ ցուցարարներին։ Նրանք քաշքշել էին նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին, բայց ավելի ուշ բաց էին թողել։ Մի քանի տասնյակ ցուցարարների դեմ Ոստիկանությունը դուրս էր բերել իր զորքերի հսկայական ստորաբաժանումը՝ հատուկ հանդերձանքով և զինված։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica