close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկեց խաղաղ ցուցարարներին

Արցախ

20 Նոյեմբերի 2020, 15:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկեց խաղաղ ցուցարարներին

Խաղաղ ցուցարարներին, բռնի ուժ կիրառելով,  բերման ենթարկեցին Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները՝ հայտնում է Yerkir.am-ը։

Տիգրան Մեծ պողոտայում նրանք բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ոստիկանության զորքերը քաշքշեցին նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին, բայց ավելի ուշ բաց թողեցին։

Բերման ենթարկեցին նաև ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Արշակ Մեսրոբյանին։

«Այս շարժումը շարունակվելու է մինչև մեր պատմության ամենաամոթալի էջը լուսավորեք նոր ազգային զարթոնքով։ Նիկո՛լ, դավաճան»,-հայտարարեց նա ոստիկանների պատի միջից։

Մի քանի տասնյակ ցուցարարների դեմ Ոստիկանությունը դուրս էր բերել իր զորքերի հսկայական ստորաբաժանումը՝ հատուկ հանդերձանքով և զինված։

Ամեն մի ցուցարարի նրանք հափշտակեցին մեծ խմբերով և, նստեցնելով ավտոմեքենան, տարան իրենց հետ։  Այս պահին էլ ակցիայի վայրում հատուկ ծառայողների մեծ խմբեր կան։

Բերման ենթարկեցին նաև ցուցարար Սեդային, որին եկեկվա ակցիայի ժամանակ վրաերթի էին ենթարկել։

Մանրամասն՝ տեսանյութում․

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica