close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը չունի իրավիճակի գնահատում. տնտեսագետ

Տնտեսական

20 Նոյեմբերի 2020, 17:29
 Իշխանությունը չունի իրավիճակի գնահատում. տնտեսագետ

Տնտեսական այն բարդ խնդիրները, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է, որպես ճանապարհային քարտեզ, դրանք ավելի շատ տանում են են իշխանությունը երկարաձգելուն և մարդկանց զայրույթը իրենց դեմ մեղմելուն. Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Օրվա իշխանության միակ հույսը մնացել է միայն արտաքին պարտքը, բայց մենք արդեն արտաքին պարտքի ճգնաժամի շեմին ենք և անցել ենք կառավարելի սահմանը: Արտաքին պարտքը չես կարող փուչիկի նման անընդհատ փչել: Մենք մեծ խնդիր ունենք նաև պետական բյուջե եկամուտների թերհավաքման հետ, ինչը բացառապես իշխանության վարած գործունեության և քովիդի դեմ պայքարի ձախողման հետևանք է: Իրականում ունենալու ենք ռիսկեր, որոնք պետական բյուջեի ծախսային մասով կարող են դառնալ անկառավարելի»:

Ըստ տնտեսագետի՝ ռիսկի տակ է նաև նպաստների տրամադրումը, իսկ վարչապետի այն ծրագիրը, որով զինվորական անձանց սոցիալական երաշխիքներ պետք է տրամադրել իսկ հաշմանդամության ստացած զինծառայողներին պրոթեզավորման գործընթաց սկսել, ապա Ավետիսյանի կարծիքով, դա իշխանության հերթական անգամ պոպուլիստական մոտեցումն է.

«Իշխանությունը չունի իրավիճակի գնահատում և ոտքի վրա անհասկանալի չափերով ծրագրեր են բերում, իսկ իրականությունը բոլորովին այլ է: Առաջին քայլը պետք է լինի իրավիճակի խորքային գնահատում և եթե որևէ սոցիալական, տնտեսական ծրագիր բերում են, դա պետք է լինի իրավիճակից բխող և կոնկրետ խնդիրներ թիրախավորող, և ներկայացվեն ակնկալվող արդյունքները: Իսկ վարչապետի ճանապարհային քարտեզում ներկայացված տնտեսական քայլերը այս իրավիճակում բացառապես քաղաքական նպատակ են հետապնդում: Ես համոզված չեմ, որ պետական բյուջեն ունի այդ ներուժը, որպեսզի այդ ծրագրերը իրականություն դառնա, իսկ իրենք սովոր են խոստանալ չկատարել և անցնել առաջ»:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica