close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանն Արցախում խոստացավ բարեկեցություն, բայց օրակարգում անվտանգությունն էր․ Լարիսա Ալավերդյան

Արցախ

20 Նոյեմբերի 2020, 14:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանն Արցախում խոստացավ բարեկեցություն, բայց  օրակարգում անվտանգությունն էր․ Լարիսա Ալավերդյան

Բոլորն ի սկզբանե գիտեին, որ Արայիկ Հարությունյանն ամեն մի քայլը համաձայնեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ. ըստ Yerkir.am-ի՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ Հարությունյանի այդ քայլն իջեցրել է Արցախի Հանրապետության նախկին իմիջը։  Լ․Ալավերդյանը նաև հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ պատերազմում հաղթանակը շատ անգամ եղել է ի հեճուկս Հայաստանի քաղաքական իշխանության։

Բանախոսի դիտարկմամբ՝ միջազգային պրակտիկան ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը չցանկացավ ստորագրել կապիտուլյացիայի պայմանագիրը: «Պայմանավորվե՞լ են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ, չունեմ հստակ տվյալներ, բայց որ Նիկոլ Փաշինյանը եկել է անելու այն, ինչ առաջարկել է ժամանակին առաջին նախագահը, բայց առանց հոշոտելու գոնե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, դա հստակ է։ Պատահական չէ, որ առաջին նախագահը կշտամբեց իր իսկ քաղաքական ժառանգորդին»,- նշեց նա։

Լարիսա Ալավերդյանը փաստեց, որ Արցախում այսօր ունենք ավելի պակաս ինքնություն և ինքնիշխանություն, որը սկիզբ է առել հենց Արցախի ընտրությունների ժամանակ: «Արայիկ Հարությունյանը կարողացավ համոզել ժողովրդին, որ ինքը, տնտեսական ոլորտում լինելով բավականին հմուտ և հաջողակ, կարող է Արցախը տանել դեպի բարեկեցություն։ Բայց բարեկեցությունը չէր դրված օրակարգում, այլ անվտանգությունը»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica