close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն որևէ դերակատարություն չունի պատերազմի ժամանակ զենքի մատակարարման հարցում, ՌԴ-ն իրականացրել է զուտ իր խղճի համար․ Մովսես Հակոբյան

Արցախ

19 Նոյեմբերի 2020, 18:44
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն որևէ դերակատարություն չունի պատերազմի ժամանակ զենքի մատակարարման հարցում, ՌԴ-ն իրականացրել է զուտ իր խղճի համար․ Մովսես Հակոբյան

Պաշտպանության նախարարությունը որևէ դերակատարություն չունի պատերազմի ժամանակ զենքի մատակարարման հարցում՝ ըստ Yerkir.am-ի պատմեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում։

«Այն մատակարարումները, որոնք պատերազմի ժամանակ իրականացվել են Հայաստանին, իրականացրել է մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը: Մինչև սեպտեմբերի 30-ը մեր երկրի վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին՝ խնդրելու աջակցություն, և Ռուսաստանն իրականացրել է զուտ իր խղճի համար, այսինքն՝ հետո մեղքի զգացում չունենալու համար»,-վստահեցրեց նա։

Նա նշեց, որ Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է անել և մենք պետք է շնորհակալ լինենք․ «Տվել է այն, որ մենք կյանքում չենք երազել»։

Հակոբյանն ասաց՝ պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրում:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ «Իսկանդերը» չկիրառվեց, Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Իսկանդերը» կիրառվել է, բայց չեմ ասելու, թե որ տեղի վրա»:

Ավելի վաղ գրել էինք Մովսես Հակոբյանի պատմածը տիկին Աննայի՝ պատերազմի ժամանակ դերակատարության մասին։

Ավելի վաղ հայտնել էինք Հակոբյանի խոսքը, որ «Տոռ»-ի պայմանագրերը փոխել՝ «ՍՈւ-30» են առել։

Ավելի վաղ հայտնել էինք նրա խոսքը, որ 3-րդ օրը չենք ունեցել ստորաբաժանումներ, որոնք պիտի գային կռվողներին փոխարինելու։

Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կանգնեցրել է ԶՈՒ լրահամալրումը։

Ավելի վաղ հայտնել էինք Մովսես Հակոբյանի խոսքը, որ կրճատվել է 5 գունդ, փոխարենը 98 տոկոսով ավելացել է ԳՇ և ՊՆ անձնակազմը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica