close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը հայտնաբերել է փողոց փակելու ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկած վարորդին

Հասարակություն

19 Նոյեմբերի 2020, 18:08
 Ոստիկանությունը հայտնաբերել է փողոց փակելու ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկած վարորդին

Ոստիկանությունը հայտնաբերվել է Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում փողոց փակելու ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի 27-ամյա վարորդին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica