close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տոռ»-ի պայմանագրերը փոխել՝ «ՍՈւ-30» են առել․ Մովսես Հակոբյան

Արցախ

19 Նոյեմբերի 2020, 17:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տոռ»-ի պայմանագրերը փոխել՝ «ՍՈւ-30» են առել․ Մովսես Հակոբյան

2016 թվականի պատերազմից հետո կազմված սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռք բերման պլանով, որը ես եմ կնքել, ձեռք են բերվել` «Սմերչ» կայաններ, «Տոռ»-եր, «Իգլա Ս» և «Վերբա»-ներ. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում:

Նա արձանագրեց, որ դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում կռվել են:

2017-ին՝ 2018-ի ձեռք բերման համար, 2018-22 թթ. զարգացման պլանով պլանավորված է եղել ևս 2 դիվիզիոն «Տոռ» համակարգեր ձեռք բերել։ Ընդ որում՝ մեկը 2018-ին, և դրա գումարը՝ 10 տոկոս կանխավճարը, արդեն մուծված է եղել 2018-ին։ Եվս մեկը՝ 2019-ին։ Բայց Փաշինյանի թիմը պլանը փոխել է։

«Պլանը, ամեն ինչ գրված էր, գումարը կար արդեն, դա ցանկությունների պլան չի եղել: Պիտի ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»՝ իր մարտալրակազմով, պետք է կատարելագործվեր մեր «Իսկանդեր» համակարգը, պիտի ձեռք բերվեին «Կոռնետ»-ներ և մեծ քանակությամբ զինամթերք: Փոխել են»,- վրդովվեց նա։

2018 թվականի գործող պլանը Փաշինյանի թիմը փոխել է ու ձեռք է բերել «ՍՈւ-30 ՍՄ» և հետագայում նաև «ՕՍԱ»-ներ:

«Հիմա հարցրեք՝ քանի՞սն է դրանից կրակել․ ոչ մեկը»,- հայտարարեց Մովսես Հակոբյանը:

Ձեռք են բերել, քանի որ չեն պատկերացրել պատերազմն ինչ է՝ բացատրեց նա:

«Սա էլ չեն կարող հերքել, որովհետև ես երկրի ղեկավարին` վարչապետին, անձամբ իր կաբինետում նստած ասել եմ` ՍՈւ 30-երի ձեռք բերման համար հանցագործություն եք կատարել և սրա համար պատասխան եք տալու: Պատասխանն ասաց` դե արդեն արել ենք»,- պատմեց նա:

Հակոբյանը հավելեց, որ այսօրվա կառավարությունը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՀՀ կառավարության որոշումը, որ զինամթերքը իրենց չեն վաճառելու։

«Այն զինամթերքը, որը գովազդում է, որ դա օդ-օդ հրթիռներ են, Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ արգելված է այդ զենքերի զինամթերքը երկրորդ երկրի վաճառելը։ Եվ դրա համար այսօր գտնվում են մեր երկրում՝ առանց զինամթերքի։ Իմանալով, որ այսօր ՕՍԱ-ի հրթիռ չեն արտադրում, եթե փչանա, չես կարող սարքել, բայց որպեսզի արագ-արագ ինչ-որ բան ձեռք բերեն, ասեն՝ օդը փակել ենք, արել են։ Փակե՞լ եք»,- հայտարարեց Մովսես Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք նրա խոսքը, որ 3-րդ օրը չենք ունեցել ստորաբաժանումներ, որոնք պիտի գային կռվողներին փոխարինելու։

Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կանգնեցրել է ԶՈՒ լրահամալրումը։

Ավելի վաղ հայտնել էինք Մովսես Հակոբյանի խոսքը, որ կրճատվել է 5 գունդ, փոխարենը 98 տոկոսով ավելացել է ԳՇ և ՊՆ անձնակազմը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica