close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշին ինչպե՞ս եղավ՝ Շուշին հանձնեցին․ Արման Նավասարդյան

Քաղաքական

17 Նոյեմբերի 2020, 23:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշին ինչպե՞ս եղավ՝ Շուշին հանձնեցին․ Արման Նավասարդյան

Ամենամեծ հարցը՝ Շուշին․ Շուշին ինչպե՞ս եղավ՝ Շուշին հանձնեցին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Ինչի՞ց է ենթադրում, որ Շուշին հանձնել են՝ հարցին, պրն․ դեսպանը պատասխանում է՝ դուք կասկածո՞ւմ եք իմ ինֆորմացիոն աղբյուրների վրա։

«Եթե բաներ կան, որ ես մինչև հիմա չեմ ասել և չեմ ասում, դա չի նշանակում, որ դա ստույգ չէ»,-հայտարարեց նա։

Արման Նավասարդյանի տեղեկություններով՝ առաջին էտապում հայկական զորքը կարողացել է ադրբեջանցիներին լավ ջարդել կիրճում, կոտորել, հետո, երբ երկրորդ էտապն է սկսվել՝ Ավետարանոց համայնքի մոտ, այնտեղ հնարավոր է եղել ադրբեջանցիներին կանգնեցնել, բայց չենք կանգնեցրել․ «Դա եղել է հրամանի կարգով»։

Դեսպանը կարծում է, որ ուշ թե շուտ ադրբեջանցիները Շուշիից դուրս են գալու․ «Մենք պետք է կարողանանք Ռուսաստանի հետ լեզու գտնել, հետ պտտեցնել այդ ամենը և նրանց այնտեղից հանել։ Ինչպես նաև Քելբաջարը չհանձնել։ Քելբաջարի շատ կարևոր է՝ այնտեղ խմելու ջրի հոսքերն են»։ Նրա համար տարօրինակ է նաև, թե ինչո՞ւ հեշտ ու հանգիստ հանձնեցին նաև Ջրականը։

Արման Նավասարդյանը Փաշինյանի իշխանության կողքին է առաջին օրից, բայց անգամ նա այս ամենից հետո համարում է, որ այսօրվա իշխանությունները պետք է հրաժարական տան։

«Սա իմ տեսլականն է, կարող են և պինդ մնալ՝ եթե ուզում են, հետո կտեսնեն ինչով կվերջանա դա»,-ասաց նա։

Արման Նավասարդյանի համար ո՛չ երեկվա լիդերը, ո՛չ այսօրվա լիդերը ընդունելի չեն։ Նա համարում է, որ վարչապետի հրաժարականից հետո պետք է կազմվի ամուր ռազմաքաղաքական իշխանություն և ազգի ինտելեկտը, ինտելիգենցիան և միտքը՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային հավաքվեն և ձեռք-ձեռքի տված աշխատեն։ Նաև ներգրավեն Սփյուռքը՝ բայց ոչ այնպես, ինչպես եղավ՝ այնտեղից մեկին չբերեն այստեղ, որ ամբողջը խառնի իրար։

Պատերազմի պատճառը, բացի աշխարհաքաղաքական էական շահերից, Արման Նավասարդյանը համարում է նաև այն, որ այսօրվա ղեկավարությունը՝ հանձինս վարչապետի, չընկալվեց Ռուսաստանի կողմից՝ իր նախկին և ներկա քաղաքական կուրսով և իր թիմով, որը Ռուսաստանի համար բացարձակապես ընդունելի չէր․ սա շատ սրեց հարաբերությունները։

«Ռուսաստանը գերտերություն է և նրա ստրատեգիական խնդիրն է մնալ տարածաշրջանում, նրանք այս իրավիճակում գտնում են, որ հայկական իշխանությունները չնպաստեցին դրան։ Ավելին, նույնիսկ խանգարեցին։ Չէր կարելի Ռուսաստանի հետ այդքան երկար բանակցել-չբանակցել․․․ ես կողմնակից եմ բազմավեկտոր քաղաքականության, դա շատ կարևոր է, բայց այս իրադրությունում չէր կարելի գնալ այն ճանապարհով, որ Ռուսաստանը կարծում է՝ դու մի պահ իր հետ ես, մյուս պահը ՆԱՏՕ-ի հետ ես, Թուրքիայի հետ ես և Եվրոպայի։ Եվ սա չներվեց Մոսկվայի կողմից»,-ասաց նա։

Ստորագրված փաստաթղթի մեջ, որը, դեսպանի համոզմամբ, իրավաչափ չէ, քանի որ չի ստացել ժողովրդի, ԱԺ և ՍԴ հավանությունը, Արման Նավասարդյանը Փաստաթղթի մեջ շատ վատ կետ է համարում 9-րդ կետը, որով Ադրբեջանը Հայստանի տարածքով կապվում էՆախիջևանի հետ։ Նա մտավախություն ունի, որ մի օր էլ մի «խելոք» կգտնվի և կասի, որ Թուրքիայի հետ սահմանը ևս պետք է բացվի։

«Այդ դեպքում մենք գիտե՞ք ինչ կդառնանք, ինչպես Աջարիան է հիմա։ Նրանք էլ գնացին այդ ճանապարհով։ Թուրքիային խաղաղ ճանապարհով Հայաստանին կուլ տալը մի քանի տարվա խնդիր կդառնա՝ հիշեք իմ խոսքը։ Մենք Թուրքիայի հետ ժամանակի ու տարածության մեջ անելիք չունենք»,-ասաց նա։

Եթե կոմունիկացիաները բացելու հարց է՝ Արման Նավասարդյանն ասում է՝ այդ դեպքում թող Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան Հայաստանին միջանցք տրամադրեն։

Նա վստահ է, որ Թուրքիան շատ հեռուն գնացող պլաններ ունի և այսօր դառնում է անցյալ դարի ֆաշիստական Գերմանիա, որին սնուցում է Արևմուտքը, մասնավորապես, Անգլիան՝ Ռուսաստանի դեմ մղելու համար։ Ասում է՝ մենք պետք է սա շատ լավ հասկանանք և չընկնենք ոտատակ։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
Մխիթարյանն այսօր չի խաղա
23 Հունվարի 2021, 16:15 Մխիթարյանն այսօր չի խաղա
ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica